Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկի համաձայնագրի նախագծին


Մեծամորի ատոմակայանը

Մեծամորի ատոմակայանը

Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի նախագիծը, ըստ որի` Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկը ուղղվելու է Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորմանը:

Թե երբ է կնքվելու համաձայնագիրը` այս պահին ստույգ հայտնի չէ, փոխարենը՝ նախագծում նշված է․ - «Հայկական կողմը վարկն օգտագործում է 2014-2018թթ. ընթացքում»:

Վարկը տրամադրվում է տաս տարով՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

Հատկանշական է, որ վարկից բացի՝ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրում 30 միլիոն դոլարի անհատույց ֆինանսական օգնություն:

Իր հերթին, հայկական կողմը պարտավորվում է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կատարումը պատվիրել ռուսաստանյան «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիային: Այս նպատակով կառավարության նիստում հաստատվեց մեկ այլ համաձայնագրի նախագիծ:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG