Մատչելիության հղումներ

Գործուղումների համար Կառավարությունը հատկացրեց լրացուցիչ 25 միլիոն դրամ


Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց իր պահուստային ֆոնդից Պետական պահպանության ծառայության զինծառայողներին լրացուցիչ հատկացնել 25 միլիոն դրամ (շուրջ 60 հազար դոլար)՝ «2014 թվականի չորրորդ եռամսյակի գործուղման ծախսերը վճարելու համար»:

Որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ 2014-ի պետբյուջեով Պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 միլիոն դրամ: Սակայն, ինչպես պարզ է դառնում այդ տեղեկանքից, լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ»:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան գործուղումների ընթացքում, ինչպես հայտնի է, ուղեկցում են Պետական պահպանության ծառայության զինծառայողները:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG