Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը


Կիպրոսի խորհրդարանի նիստը Նիկոսիայում, արխիվ
Կիպրոսի խորհրդարանի նիստը Նիկոսիայում, արխիվ

Այսօր եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG