Մատչելիության հղումներ

Կրեմլը երաշխիքներ է պահանջում Արևմուտքից


Ռուսաստանի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվային երաշխիքներ են հարկավոր, որ ոչ մի երկիր չի մտածի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մուտք գործելու մասին։

Ըստ Վլադիմիր Պուտինի խոսնակի՝ որևէ երկիր նման երաշխիք չի տվել Ռուսաստանին, և այս իրավիճակը ստիպում է Մոսկվային անհանգստանալ ու կատարել զգուշավոր քայլեր։

Պեսկովը մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանը շրջափակելու փորձի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG