Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ


Հայաստան - Գինու տոն Արենի գյուղում, արխիվ

Հայաստան - Գինու տոն Արենի գյուղում, արխիվ

Արգենտինայի Մենդոսա քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Գինու և խաղողի միջազգային կազմակերպության 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտելու ուղղությամբ ներդրված ջանքերին` նիստի ընթացքում Հայաստանը հանդիսավոր արարողությամբ հայտարարվել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

«Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ՝ անդրադառնալով Հայաստանի գինեգործության հազարամյա ավանդույթներին և Հայաստանում առկա գինեգործության համաշխարհային պատմության եզակի հուշարձաններին»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG