Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ որոշումը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվել է Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Դատախազի որոշմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ս․ Մկրտչյանը և և նույն բաժնի քննիչ Հ․ Մանուկյանը քրեական գործով կներգրավվեն որպես մեղադրյալներ: Որոշումն ուղարկվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով մեղադրանք առաջադրելու համար:

Հաղորդելով այս մասին՝ Դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունը հիշեցնում է, որ Շենգավիթի քննչական բաժնի պետին և քննիչին վերագրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունը չկատարելը, ինչն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG