Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը և Քննչական կոմիտեն կհամագործակցեն մարդու իրավունքների ոլորտում


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ստորագրել են մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:

Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակի և Քննչական կոմիտեի տարածած համատեղ հաղորդագրության համաձայն, ստորագրված փաստաթղթով նախանշվել են հստակ կառուցակարգեր՝ մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով։

Հուշագրի համաձայն՝ օմբուդսմենը Քննչական կոմիտեին միջնորդում է քննարկել վերջինի իրավասությանը վերաբերող մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերը, մարդու իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում հաշվի է առնում Քննչական կոմիտեի առաջարկություններն ու նկատառումները:

Իսկ Քննչական կոմիտեն, ըստ ստորագրված փաստաթղթի, իր իրավասության շրջանակում օմբուդսմենի աշխատակազմից օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն է հայցում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների փաստերի վերաբերյալ, այդ փաստերի մասին ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում առաջարկություններ է ներկայացնում հիշյալ խախտումների նախականխման և վերացման ուղղությամբ, առաջարկ է ներկայացնում օմբուդսմենին դիմել Սահմանադրական դատարան՝ Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կիրառման ենթակա նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG