Մատչելիության հղումներ

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը երկուստեք կարևորվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ առևտրատնտեսական, մշակութային, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում գործակցության խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման նախագծի մասին և կարևորել այն:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նորանշանակ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսական ոլորտում, այդ թվում՝ Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են բացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG