Մատչելիության հղումներ

Վարչապետը պատրաստ է քննարկումների եռյակի 12-կետանոց պահանջների շուրջ


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական եռյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջների շուրջ քննարկումների պատրաստակամություն է հայտնել:

«Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների», - երեքշաբթի օրը հայտարարել է Աբրահամյանը:

Վարչապետը կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում առաջարկում է «յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով», և ակնկալում է, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության առաջարկին:

Տվյալ թեմայով առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG