Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը երիտասարդների հետ «անգամ հեղափոխություն կանի»


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ուսանողների միջազգային օրվա առիթով վարչապետը նաև համեմատականներ անցկացրեց իր ու ներկայիս ուսանողական կյանքի միջև։

Հայաստանի վարչապետ, իշխող Հանրապետականի գործադիր մարմնի ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը, որը երեկ մասնակցում էր Ուսանողների միջազգային օրվա առիթով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կազմակերպված միջոցառմանը, լրագրողների հետ զրույցում կարևորեց երիտասարդների ուժն ու ասաց, որ նրանց հետ «անգամ հեղափոխություն կանի»։

Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ուսանողությունը համատարած հանրապետականացվում է, վարչապետը հերքեց այդ պնդումը՝ վստահեցնելով, որ ոչ ոքի չեն պարտադրում, ուսանողներն իրենց կամքով են որոշում մաս կազմել իշխող Հանրապետականին։

«Ես այդպես չեմ կարծում, երբ ես ինքս եմ հանձնում կուսակցական տոմսերը և հարց եմ տալիս անմիջական, պատասխանից զգում եմ՝ ազնիվ են, թե ազնիվ չեն, անկեղծ են, թե անկեղծ չեն, և որևէ դեպք ես չեմ հանդիպել, որ իրենց պարտադրած լինեն։ Կամ 60 տարեկան մարդուն կարելի՞ է պարտադրել՝ չի կարելի, իմ կարծիքով, երիտասարդներին կամ ո՞նց կպարտադրես՝ նոր գաղափարների, նոր տեսլականի տեր մարդիկ են», - ասաց վարչապետը։

Աբրահամյանը նաև հիշեց իր ուսանողական տարիները՝ թվարկելով իր ուսանողական ու այսօրվա ուսանողական կյանքի տարբերությունները․ - «Իմ ուսանողական տարիներն այս տարիներից շատ-շատ են տարբերվում՝ այն ժամանակվա հնարավորությունները, տեխնոլոգիաները․․․ Եվ, իմ կարծիքով, այսօր մեծ հնարավորություն կա, որ մեր երիտասարդները շատ լավ կրթություն ստանան, և դուք անկանատեսն եք այդ հնարավորություների, այդ մակարդակի։ Իմ ելույթում ասելու եմ, որ այս տարիներն իրենք շատ ճիշտ ու արդյունավետ օգտագործեն և շատ գիտելիք ստանան, որ պիտանի լինեն իրենց, իրենց հարևանին, մերձավորներին, իրենց ծնողներին և ամենակարևորը՝ պետությանը»։

Իսկ հարցին, թե այն ժամանակ է՞լ էր ուսանողությունը կուսակցականացված, վարչապետը պատասխանեց, որ այն ժամանակ մի կուսակցություն կար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG