Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:

«Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այրվել է շոգեբաղնիքի արտաքին երեսպատումը՝ մոտ 25 քառակուսի մետր, ջերմահարվել են հարակից սենյակները (25 քառակուսի մետր):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG