Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ արտգործնախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ԼՂ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի Ադրբեջանի կողմից խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախևառաջ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։

Արտգործնախարարը նաև նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես անպատժելիության արտոնագիր, և այդ համատեքստում նա կարևորել է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք հարցերի, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG