Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին


«Մարտի 1»-ի զոհերի հարազատները, արխիվ
«Մարտի 1»-ի զոհերի հարազատները, արխիվ

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատներին, որոնց ուղեկցել է Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ զոհերի հարազատներն ու պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնել մարտիմեկյան դեպքերի քննության հարցում առաջընթացի բացակայությունից: Նրանք նաև նշել են, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ:

Զոհերի ծնողներն օմբուդսմենին առաջարկել են խնդրի մասին շարունակաբար բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:

Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ ներկայացրել է մի քանի առաջարկ և պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG