Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը արևմտյան դիվանագետների է արտաքսում


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ երկրից արտաքսվել են մեկ գերմանացի և մի քանի լեհ դիվանագետներ:

Նախարարության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են, որ Գերմանիայի դեսպանատան աշխատակցի արտաքսման պատճառը այդ երկրում ռուսական հաստատություններից մեկի աշխատակցի նկատմամբ «գերմանական իշխանությունների անբարյացկամ գործողություններն են», և կոչ են արել չկապել այդ իրադարձությունը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Մոսկվա կատարելիք առաջիկա այցի հետ:

Իսկ լեհ դիվանագետներին Մոսկվան արտաքսել է Վարշավայից մի շարք ռուսաստանցի դիվանագետների վտարմանն ի պատասխան: Լեհական կողմի քայլը Ռուսաստանի արտգործնախարարությունը որակում է «անբարյացկամ և ոչնչով չհիմնավորված», իսկ արտաքսված դիվանագետներին մեղադրում է իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG