Մատչելիության հղումներ

logo-print

Արծվանիկի պոչամբար ընկած երիտասարդը մահացել է


Այսօր առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աշխատակից 28-ամյա Արթուր Նահապետյանը եռակցման աշխատանքներ իրականացնելիս սայթաքել և ընկնել է մոտ 2-կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվել պոչամբարում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարները պոչամբարից դուրս են բերել դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG