Մատչելիության հղումներ

«Երկաթե վարագույրը նորից կհայտնվի Ռուսաստանում»


Ավստրալիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լքում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, Բրիսբեն, 16-ը նոյեմբերի, 2014թ.
Ավստրալիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լքում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, Բրիսբեն, 16-ը նոյեմբերի, 2014թ.

Փորձագետները կանխատեսում են, որ Ռուսաստանի նախագահը Արևմուտքի հետ պայքարը կտեղափոխի սեփական երկիր:

Փորձագետները համարում են, որ Մեծ քսանյակի Ավստրալիայի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը է՛լ ավելի կչարանա:

Բրիսբենում արևմտյան առաջնորդների վերաբերմունքը Ռուսաստանի նախագահի նկատմամբ նշանակում էր, որ Պուտինը լիովին մեկուսացված է այսօր, և այն, որ նա ժամանակից շուտ է վերադարձել Մեծ քսանյակի ժողովից, նշանակում է, որ իրավիճակն այնտեղ անտանելի էր Ռուսաստանի նախագահի համար:

Պուտինը, հիշեցնենք, լքեց Բրիսբենը, որտեղ անցկացվում էր Մեծ քսանյակի գագաթնաժողովը, մինչև պաշտոնական փաստաթղթերի ստորագրումը:

Ռուսաստանցի փորձագետ Դմիտրի Օրեշկինը "Дождь" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է, որ Ավստրալիայից հետո Պուտինը կփոխվի․ - «Մենք է՛լ ավելի կոշտ Պուտինի կտեսնեք Ավստրալիայից հետո»:

Մեկնաբանի խոսքով՝ իհարկե, Պուտինին գագաթնաժողովում նեղացրել են, սակայն նա, լինելով ռացիոնալ քաղաքական գործիչ, հասկանում է, որ հնարավորություն չունի Արևմուտքի հետ պայքարելու՝ գոնե տնտեսապես, և ուրեմն մնում է այդ պայքարը տեղափոխել սեփական երկիր:

Օրեշկինի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում կլինի է՛լ ավելի լուրջ նահանջ ժողովրդավարական սկզբունքներից․ - «Երկաթե վարագույրը նորից կհայտնվի Ռուսաստանում, և Ռուսաստանը իսկապես կսկսի նմանվել Հյուսիսային Կորեային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG