Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է ակադեմիկոս Սարինյանին ծննդյան 90-ամյակի առթիվ


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

«Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում: Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական շնորհակալ աշխատանքը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG