Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հաստատում է Քասիգի մահը


Փիթեր Քասիգը Սիրիայում աշխատելիս՝ մինչ «Իսլամական պետության» կողմից գերեվարվելը

Փիթեր Քասիգը Սիրիայում աշխատելիս՝ մինչ «Իսլամական պետության» կողմից գերեվարվելը

Միացյալ Նահանգները հաստատել է մարդասիրական առաքելության աշխատակից Փիթեր Քասիգի մահը:

«Նրան մեզնից տարավ չարագործների ու ահաբեկիչների խումբը, որին այսօր անմարդկային է համարում աշխարհը», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

«Իսլամական պետություն» խմբավորումը երեկ հրապարակեց մի տեսագրություն, որում ծայրահեղականները, ինչպես իրենք են պնդում, գլխատում են ամերիկացուն:

Քասիգը ամերիկյան բանակի նախկին ծառայող էր, ով օգնում էր Սիրիայում պատերազմից տուժածներին, իսկ անցյալ տարի գերի էր ընկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG