Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը կարևորել է մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը


ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:

Տոնոյանը նաև տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել էր Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը, ակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG