Մատչելիության հղումներ

Ռաուլ Խաջիմբա. «Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը»


Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան «Կավկազսկի ուզել» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնական Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը:

«Կարծում եմ, որ դա պետք է հետաքրքրի թե՛ Աբխազիային, թե՛ Ռուսաստանին, և թե՛ Հայաստանին: Չեմ կարող ասել, թե որքանով է Վրաստանը պատրաստ այս ծրագրի իրագործմանը: Վստահ եմ, որ Վրաստանի արևմտյան հովանավորները դա չեն ցանկանում` գոնե այս փուլում», - նշել է Խաջիմբան:

Դրա հետ մեկտեղ Աբխազիայի ղեկավարը նշել է, թե երկաթուղու վերաբացման շուրջ ընթացող գաղտնի բանակցությունների մասին որևէ տեղեկություն չունի:

Ավելի վաղ նման բանակցությունների մասին էին խոսել Հայաստանի կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանն ու վրացական խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG