Մատչելիության հղումներ

logo-print

Փոխնախարար. Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար


Պաշտպանության նախարարը և փոխնախարարը

Պաշտպանության նախարարը և փոխնախարարը

«Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյո՞ք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը»,- այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված նոր իրողության մասին:

Տոնոյանը մանրամասնել է, որ ուղեկից վնաս ասելով նկատի ունի ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները և բանակցային գործընթացի խափանման և հրադադարի ամրապնդմանն ուղղված ջանքերի չեղարկման վտանգը:

«Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները և առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,- ասել է ՊՆ պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG