Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է անում հետաքննել ուղղաթիռի խոցումը


Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարուսը հայտարարություն է տարածել, «սադրանք» որակելով ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը:

«Եվրամիությունը պետք է աշխատանքային խումբ ստեղծի և տեղում հետազոտի միջադեպը», - հայտարարել է պատգամավորը՝ հավելելով․ - «Ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անհայտ է մնում Ադրբեջանի շարունակական կրակոցների պատճառով, ինչը մեծապես բարդացնում է փրկարարական օպերացիայի անցկացումը»:

Էլենի Տեոխարուսը նշել է, որ նամակ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և մյուս հանձնակատարներին՝ ներկայացնելով միջադեպի հետ կապված փաստերը:

Կրկին անգամ կարևորելով Եվրամիության կողմից աշխատանքային խմբի ստեղծումը, որը կհետաքննի տեղի ունեցածը, Տեոխարուսը նշում է․ - «Այս պահի դրությամբ մեկ բան ակնհայտ է՝ Ադրբեջանի իշխանությունները խախտել են հրադադարը և երեք անմեղ մարդ զրկվել է կյանքից: ԵՄ-ն պետք է դատապարտի այս քայլը և աջակցի [ղարաբաղյան] հակամարտության լուծմանը՝ հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG