Մատչելիության հղումներ

Հայ սամբիստները կմասնակցեն «Բաքու-2015» առաջին եվրոպական օլիմպիական խաղերին


Հայ սամբիստները մրցումների ժամանակ, արխիվ
Հայ սամբիստները մրցումների ժամանակ, արխիվ

Հայ սամբիստները կմասնակցեն «Բաքու-2015» առաջին եվրոպական օլիմպիական խաղերին, որը տեղի է ունենալու 2015 թվականի հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ֆեդերացիայի նոյեմբերի 11- ի նիստում։

Կոմիտեն կվերանայի 2015 թվականի մարզական միջոցառումների օրացուցային պլանը, ընտրական մրցումներ կանցկացնի մինչև 57.9 կգ (տղամարդիկ) և մինչև 52 կգ (կանայք) քաշային կարգերում՝ ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար։

«Ֆեդերացիան պարտավորություն կստանձնի «Բաքու-2015» խաղերին նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում», - ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG