Մատչելիության հղումներ

Ադանայի զբոսայգին՝ հայկական գերեզմանոցի տեղում


Թուրքիայի Ադանա քաղաքի (Կիլիկիա) Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել:

Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով ոստիկանությանը: Թուրքական «Ադանահաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են երկու գանգ, մի ծնոտոսկր և բազմաթիվ այլ ոսկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Պարզվել է, որ այդտեղ 100-150 տարի առաջ եղել է հայկական գերեզմանոց: 1960-ականներին հայկական գերեզմանոցը քանդվել է, դրա տեղում հիմնվել է զբոսայգի ու կոչվել Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի անունով, փոխանցում է Ermenihaber.am կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG