Մատչելիության հղումներ

ՓՄՁ ներկայացուցիչները իշխանությունների հետ հույս չեն կապում


Մինչև փետրվար փաստաթղթավորման պահանջը հետաձգելը գործարարները համարում են ժամանակվոր լուծում ու ասում են, որ կրկին փողոց են դուրս գալու:

ՓՄՁներկայացուցիչները պնդում են, որ Կառավարությունը չի էլ պատրաստվում լուծել իրենց խնդիրը։

Հոկտեմբերի 1-ից փոքր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկը 3.5 տոկոսից իջեցվեց 1 տոկոսի, փոխարենը մինչև 58 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսը պարտավոր է փաստաթղթավորել իր գործարքները, ինչի դեմ տասնյակ բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Դրանից հետո պետությունը պարտադիր փաստաթղթավորման պահանջի կատարումը հետաձգեց մինչև փետրվարի 1-ը՝ մինչ այդ խոստանալով, որ ներկրողները իրենք կսկսեն փոքր ու միջին ձեռներեցներին փաստաթղթեր տալ։

«Բան չի փոխվել, Կառավարությունն ի՞նչ է արել, էլի պիտի գնանք ապրանքը վերցնենք, փաստաթուղթ չտան մեզ», - ասաց առևտրականներից մեկը:

Վաճառքի տաղավար ունեցող Ռոբերտ Գասպարյանը նշում է, որ արդեն ավելի քան 1 ամիս է անցել, իսկ նախկինում փաստաթուղթ չտվող խոշորները հիմա էլ իրենց ոչինչ չեն տալիս:

«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանն ասում է՝ ինքը ներկա է եղել վարչապետի հետ վերջին հանդիպմանը, որի ժամանակ էլ վարչապետը ասել է, որ քայլեր կձեռնարկեն, որ մինչև փետրվար ներկրողները սկսեն փաստաթղթեր տալ իրենցից ապրանք գնող փոքր ու միջին բիզնեսին։

Ստեփան Ասլանյանը նույնպես պնդումէ, որ ոչ մի փոփոխություն չկա, միևնույնն է, փաստաթուղթ հիմնականում չեն տալիս։ Հարցին, թե կոնկրետ որ ընկերությունները փաստաթուղթ չեն տալիս փոքր ու միջին բիզնեսին, Ասլանյանը պատասխանում է․ - «Մենք էդքան չենք կարա մանրամասնենք, թե որ ընկերությունները փաստաթուղթ չեն տալիս, պարզ պատճառով, դրանք էնքան շատ են, բոլոր խոշոր ներկրողները: Մի քանիսը կարող են տալ, մնացածը չեն տալիս»:

Մեկ այլ վաճառքի կետ ունեցող Էդուարդ Սարգսյանն անգամ չի պատկերացնում, թե փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելուց հետո ումից պետք է ապրանք գնի, որ կարողանա փաստաթուղթ ստանալ և այդ փաստաթուղթն էլ ցույց տալ հարկային մարմիններին։

Կառավարությունը այս քայլին գնաց խոշորին օրինական դաշտ բերելու նպատակով, դրա փոխարեն, ըստ գործարարի, լավ կլիներ եթե սահմանային կետերում անօրինական գործարքները վերացնեին։

«5-6 կետ է ընդամենը, որտեղից որ մտնում է էդ ապրանքը, նրանք չեն կարողանում էնտեղ հսկել ուզում են գալ և, ընդունենք, 50 հազարին հսկեն: Հսկել նշանակում է, որ միշտ մեզ պահել վախի մեջ, որ էդ պատրվակով ամեն ձևի ստուգում կարողանան կատարել», - ասաց

Էդուարդ Սարգսյանի վաճառքի կետի տարեկան շրջանառությունը չի անցնում 5 միլիոն դրամը։ Վաճառում է մազակալներ և այլ մանր ապրանքներ, որոնց համար չի կարող ունենալ բոլոր անհրաժեշտ թղթերն ու հնարվոր է, որ ստիպված լինի փակվել։

Փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների միության ներկայացուցիչ Ստեփան Ասլանյանն հավելում է, որ եթե անգամ շրջանառության 1 տոկոս հարկն էլ վերացնեն, միևնույնն է, փոքր բիզնեսը չի կարող գոյատևել պարտադիր փաստաթղթավորման պահանջի պարագայում։

«Ասում ենք՝ փաստաթուղթ ունեցի, հարկից ազատվի, բայց էս մարդը հասկանում ա, որ ինքը ընդամենը մրջյուն ա, չի կարող վերցնել փաստաթուղթ», - ասաց Ասլանյանը:

Մինչև փետրվար փաստաթղթավորման պահանջը հետաձգելը գործարարները համարում են ժամանակվոր լուծում ու ասում են, որ կրկին փողոց են դուրս գալու․ - «Մեր բողոքի ակցիաները չեն դադարելու, մինչև օրենքը հստակ կարգավորված չմտնի դաշտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG