Մատչելիության հղումներ

Բըրբանքն ու Հադրութը՝ բարեկամ քաղաքներ


Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան, արխիվ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին։

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հռչակագրում նշված է, որ Հադրութի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական դժվարությունների հանդեպ։

«Բըրբանքի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ արդեն քսան տարուց ավելի Լեռնային Ղարաբաղը, ելնելով իր քաղաքացիների շահերից, անկախ պետություն է և ջանքեր է գործադրում կովկասյան տարածաշրջանի զարգացման և այնտեղ կայունության հաստատման համար, ինչպես նաև անցկացնում է ազատ, արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք օրինակելի են ճանաչված տարածաշրջանի համար», - ասված է ԼՂ արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG