Մատչելիության հղումներ

Նոր զոհեր Ուկրաինայում


Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Դոնեցկում, արխիվ
Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Դոնեցկում, արխիվ

Ե՛վ Ուկրաինայի զինված ուժերը, և՛ ռուսամետ անջատականները հայտնում են նոր զոհերի մասին։

Երեկ ուկրաինական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամում կորցրել է չորս զինվորի, 18-ը վիրավորվել են։ Ըստ նույն հաղորդման՝ մարտերը տեղի են ունեցել Դոնեցկի օդանավակայանից ոչ հեռու և Լուգանսկի մոտակայքում։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտնել են իրենց կողմից երեք զոհի մասին։

Միջազգային հանրությունը մտավախություն է հայտնում, որ հակամարտությունը Ուկրաինայում գնալով սրվում է, Ռուսաստանն էլ շարունակում է պնդել, որ ոչ մի զինվոր չունի այդ երկրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG