Մատչելիության հղումներ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքները ավարտեց Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որին մասնակցում էին 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:

Ինչպես փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ժողովը որոշեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը:

Սրբադասման հանձնախմբին հանձնարարական տրվեց նաև ձեռնամուխ լինել անհատական սրբադասման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին` նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին և ուրիշ անհատների:

Այսօրվա նիստին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը, ով ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015 թվականին նախատեսվող պետական ծրագրերը` անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու հետ Հայստանում և Սփյուռքում համատեղ իրականացվելիք միջոցառումներին:

Եպիսկոպոսաց ժողովի ընդունած հայտարարությունում բարձրաստիճան հոգևորականները հրավեր են ուղղում քրիստոնյա ողջ աշխարհին աղոթքով միանալու 2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին։ Ժողովի մասնակիցները նաև կոչ են արել միջազգային հանրությանը` վճռականորեն շարունակելու Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը:

Եպիսկոպոսաց ժողովը նաև դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը։

Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG