Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը զբաղվում է օդաչուների ճակատագրերի պարզաբանմամբ


Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության խոսնակ Զառա Ամատունի, արխիվ

Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության խոսնակ Զառա Ամատունի, արխիվ

Կարմիր խաչի հայաստան ներկայացուցչության խոսնակ Զառա Ամատունին «Ազատության»-ը փոխանցեց, որ Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի դիմումը ստացել են, և օդաչուների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։

«Պատրաստ ենք գործել որպես անկախ միջնորդ՝ աջակցելով կողմերին արագ բանակցություններ վարել, որպեսզի որքան հնարավոր է արագ ուղղաթիռի կործանման և օդաչուների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն», - ասաց Ամատունին։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության խոսնակ Իլահա Հուսեյնովան ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է, որ Ժնևյան կոնվենցիայի համաձայն հակամարտող կողմերը պետք է ամեն ինչ անեն վիրավորներին և մահացածների դիակները գտնելու համար։ Հուսեյնովան ևս նշել է, որ իրենք համապատասխան աշխատանքներ են տանում թե՛ ադրբեջանական, թե՛ հայաստանյան կառույցների հետ։

«Մենք պատրաստ ենք ճշտել օդաչուների ճակատագրերն ու որպես չեզոք միջնորդ հանդես գալ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք այժմ բանակցություններ ենք տանում համապատասխան կառույցների հետ»,- ասել է Հուսեյնովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG