Մատչելիության հղումներ

logo-print

Բորդյուժան վտանգավոր և սադրիչ է որակում ուղղաթիռի միջադեպը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայ - ադրբեջանական շփման գծում, հոկտեմբեր, 2014թ.

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայ - ադրբեջանական շփման գծում, հոկտեմբեր, 2014թ.

«Ղարաբաղյան հակամարտության գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմը ոչնչացրեց ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռ: Ուղղաթիռի անձնակազմը զոհվեց: Այդ վտանգավոր միջադեպը սադրում է տարածաշրջանում իրադրության հետագա լարում և խորացնում է մեր մտահոգությունը», - այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«2014 թվականի ընթացքում ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում, ինչպես նաև հայ - ադրբեջանական սահմանին գործնականում մշտապես տեղի են ունեցել զինված միջադեպեր: Միայն ամառային երեք ամիսներին հրադադարի մասին համաձայնությունները խախտվել են շուրջ 1500 անգամ: Ընդ որում՝ կրակը վարվել է բնակավայրերի և խաղաղ բնակիչների ուղղությամբ: Տեղի են ունեցել հետախուզա-դիվերսիոն խմբերի կողմից հրադադարի գծի հատման փաստեր, որոնք ուղեկցվել են բռնությամբ և խաղաղ բնակիչների զոհվելով», - ասված է ՀԱՊԿ-ի կայքէջում հրապարակված մեկնաբանությունում:

«Այսօր մենք ականատես դարձանք հրադադարի մասին համաձայնությունների նոր խախտման: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Ծագել է հակամարտության ահագնացման նոր փուլի վտանգ: Իրավիճակը Հարավային Կովկասում ավելի ու ավելի է սրվում», - նշված է հաղորդագրությունում:

«Խորապես համոզված ենք իրադրության սպառնալից զարգացում թույլ չտալու անհրաժեշտության մեջ: Գլխավորը, ինչը կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, հրաժարումն է ուժի կիրառումից, հրադադարի մասին համաձայնությունների անվերապահ պահպանումն է և սադրիչ գործողություններ թույլ չտալը: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի գործընթացի շարունակությունը», - հայտարարել է Բորդյուժան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG