Մատչելիության հղումներ

logo-print

Կործանված ուղղաթիռի անձնակազմի հարցով Ղարաբաղը դիմել է Կարմիր Խաչին


Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը այսօր դիմել է Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։

Հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ-ին օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG