Մատչելիության հղումներ

Ռոշբլուան․ «Ադրբեջանը խախտեց Ֆրանսիային տրված իր խոստումը»


Ֆրանսիացի խորհրդարանական, Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը դատապարտել է Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը:

«Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղություն ու երկխոսություն հաստատելուն ի նպաստ: Հետևաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենք արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է», - հայտարարել է Ռոշբլուանը:

Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցելու կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու նպատակով, իր հաղորդագրությունում նշում է Ֆրանսիա-Հայաստան Բարեկամության շրջանակը: «Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իր պաշտոնակցի հետ միասին Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռք առնել «տեղում լարվածությունը նվազեցնելու համար», - ասված է հաղորդագրությունում:

«Այս սադրանքը ի չիք է դարձնում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ էր որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայ - ադրբեջանական հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում», - շեշտել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG