Մատչելիության հղումներ

Կառավարությունը առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել


Կառավարության նիստ, արխիվ

Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունն այսօր Ազգային ժողովին առաջարկել է նոյեմբերի 17-ին ժամը 12-ին արտահերթ նիստ գումարել և օրակարգում ընդգրկել 27 հարց, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծը, Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, բյուջետային փաթեթը և անհետաձգելի ճանաչված մի շարք այլ օրինագծերի առաջին ընթերցումը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ եթե մեկ արտահերթ նիստում հնարավոր լինի, ապա կանդրադառնան նաև սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ օրինագծի և բյուջետային փաթեթի երկրորդ ընթերցմանը։

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ առաջարկեց «Կրթության և հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ևս երկրորդ ընթերցմամբ քննարկել Ազգային ժողովում։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG