Մատչելիության հղումներ

logo-print

Ադամ Շիֆ. Ադրբեջանի վարքագիծը հղի է ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով


ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ:

«Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը», - հայտարարել է Ադամ Շիֆը՝ հավելելով, որ նման վարքագիծը հղի է ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով:

Հիշեցնենք` Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երեք անդամներ զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG