Մատչելիության հղումներ

Արամ Համբարյան. ԱՄՆ-ը պետք է հրաժարվի կողմերի միջև հավասարության նշան դնելու մտայնությունից


Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հորդորել է Ամերիկայի հայ համայնքին` դիմել իրենց սենատորներին և կոնգրեսականներին և կոչ անել նրանց դատապարտել Ադրբեջանի բռնությունը:

«Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքում կործանել են անզեն ռազմական ուղղաթիռ: Այս բռնարարքը Հայաստանի և Արցախի հանդեպ Իլհամ Ալիևի ագրեսիայի հերթական օրինակն է, բռնությունների մի գործելակերպ, որն արդեն չափազանց մեծ թվով կյանքեր է խլել, և սպառնում է տարածաշրջանը մղել նոր պատերազմի», - YouTube ցանցում տարածած տեսաերիզում հայտարարել է Արամ Համբարյանը:

«Միացյալ Նահանգները պետք է դատապարտի այս բռնարարքը, պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումը և սահմանափակի երկկողմ հարաբերությունները, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի գործադրումը հայ ժողովրդի դեմ: Ավելին` Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի, Արցախի և Ադրբեջանի միջև հավասարության, բարոյական հավասարության նշան դնելու` թերի և ձախողված մտայնությունից: Չկա նման բան: Արցախը ժողովրդավարական պետություն է, որն իր ձեռքն է մեկնում խաղաղության կոչով, Ադրբեջանը բռնապետություն է, որը բռունցքն է թափահարում հայ ժողովրդի ուղղությամբ: Միացյալ Նահանգները պետք է կանգնի խաղաղության և ժողովրդավարության կողքին», - հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG