Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն պարգևատրել է հայկական ուղղաթիռը կործանած զինծառայողին


Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հղում անելով պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարգևատրել է հայկական ուղղաթիռը խոցած զինծառայողին:

Պայմանագրային զինծառայող, վաշտի հրամանատար Մուրադով Իլքին Մամեդօղլուն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով պարգևատրվել է «Գերազանց զինվորական ծառայության» երրորդ աստիճանի մեդալով և թանկարժեք նվերով:

Հիշեցնենք` Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երեք անդամներ զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG