Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ․ Ռուսական զորքերը հատել են Ուկրաինայի սահմանը


Ուկրաինա - տանկերի շարասյունը շարժվում է դեպի Դոնեցկ, 10-ը նոյեմբերի, 2014թ․

Ուկրաինա - տանկերի շարասյունը շարժվում է դեպի Դոնեցկ, 10-ը նոյեմբերի, 2014թ․

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այս շաբաթ արձանագրել է ռուսական ռազմական տեխնիկայի և զորքերի կողմից ուկրաինական սահմանի հատումը:

«Ռուսական տանկեր, հրետանի, հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտական զորքեր են նկատվել», - BBC-ի փոխանցմամբ, ասել է ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

ԵԱՀԿ դիտորդները անցած օրերին զենք և զինամթերք տեղափոխող շարասյուններ են տեսել Դոնեցկի շրջանում:

Պատասխանելով ռուսական զորքերի ենթադրյալ տեղակայման նպատակի մասին հարցին՝ Բրիդլավը հայտարարել է․ - «Ես վստահ չեմ, թե դրանք ինչ նպատակ ունեն»:

CNN-ի փոխանցմամբ, մինչդեռ, Ռուսաստանը անհիմն է համարել ՆԱՏՕ-ի գեներալի հայտարարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG