Մատչելիության հղումներ

logo-print

Լրագրողին ձերբակալել են Խաբարովսկում


Խաբարովսկում այսօր ձերբակալվել է «Ամուրբուրգ» ինտերնետային անկախ պարբերականի գլխավոր խմբագիր Օլեգ Պոտապենկոն: Նա «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն իր մոտ փնտրել են պետական գաղտնիք պարունակող նյութեր:

Պոտապենկոյի, ինչպես նաև նրա հետ Հոնկոնգ ուղևորվելու ճանապարհին ձերբակալված ընկերոջ հեռախոսները, համակարգիչները և պլանշետներն առգրավվել են փորձաքննության ներկայացնելու նպատակով:

Պոտապենկոյին ձերբակալել և հարցաքննել էին նաև ավելի վաղ՝ հուլիսին, երբ նա վերադառնում էր Թբիլիսիում տեղի ունեցած ոչ կառավարական կազմակերպությունների հավաքից:

Պոտապենկոյի ղեկավարած «Ամուրբուրգ» ինտերնետային կայքը հրապարակել էր տվյալներ Ուկրաինայում ռուսական զորքերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG