Մատչելիության հղումներ

Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին Երևանում կմասնակցեն նաև ռուսները


Ռուսաստանցի զինծառայողները մասնակցում են Հայաստանի Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2011թ․
Ռուսաստանցի զինծառայողները մասնակցում են Հայաստանի Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2011թ․

Հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանում ռազմական շքերթ կանցկացվի, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի զինված ուժերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել նույն օրը Մոսկվայում երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Հաղորդագրությունում նշվում է, որ զորահանդեսին կմասնակցեն ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները և զինտեխնիկան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը համատեղ զորահանդեսի մասին դեռևս հաղորդագրություն չի հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG