Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է պահպանելու և ավելի զարգացնելու Ֆրանսիայի հետ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը, որը ՀՀ Նախագահը բարձր է գնահատում և նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել դինամիկ դարձնելուն, իսկ տնտեսական մեծ ներուժ և հեռանկար ունեցող համագործակցությունն ավելի ընդլայնելու, խորացնելու և հասցնելու այլ ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG