Մատչելիության հղումներ

Մոսկվայում ավարտվեց աշխարհի 9 -րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը:

Մրցաշարի հաղթող դարձավ ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը, ով վերջին տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց իր հայրենակից, երկրորդ տեղը զբաղեցնող Վլադիմիր Կրամնիկի հետ՝ հավաքելով 5․5 միավոր։ Կրամնիկը 4․5 միավորով հայտնվեց երկրորդ հորիզոնակնում:

Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը մրցաշարի եզրափակիչ փուլում տարավ իր առաջին հաղթանակը, սակայն արդյունքում դուրս մնաց լավագույն եռյակից: Սև խաղաքարերով հայ գրոսմայստերն առավելության հասավ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևի նկատմամբ:

Նախորդ 6 տուրերում Արոնյանը խաղացել է ոչ-ոքի և 3 միավորով հայտնվել մրցաշարային աղյուսակի 3-5-րդ տեղերում իսրայելցի Բորիս Գելֆանդի և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ միասին:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG