Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն հրապարակել է երեկ երեկոյան Երևան - Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացած յոթ ուղևորների ցուցակը։

Նրանք են՝ 55-ամյա Մարինե Արշավիրի Նազարյան (Գյումրի), 60-ամյա Արամայիս Գուրգենի Թումանյան (Գյումրի), 22-ամյա Վանիկ Լևոնի Սարգսյան (Գյումրի), 52-ամյա Հաբեթ Սեդրակի Սեդրակյան (Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան), 59-ամյա Գայանե Աղասիի Սեդրակյան (Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան), «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 59-ամյա Ռազմիկ Համբարձումի Մկրտչյան (Գյումրի), 22-ամյա Դավիթ Կարուշի Հարությունյան (Գյումրի):

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական համալիր և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG