Մատչելիության հղումներ

21-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել՝ նետվելով Կիևյան կամրջից


Երևանի Կիևյան կամուրջը երեկոյան

Երևանի Կիևյան կամուրջը երեկոյան

Երեկ ժամը 10-ի սահմաններում մի տղամարդ Երևանի Կիևյան կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել: Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երևանի 21-ամյա բնակիչ Դավիթ Հարոյանն է:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին դեպքի հանգամանքները պարզելու, ականատեսներ հայտնաբերելու ուղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG