Մատչելիության հղումներ

Պուտինն ու Օբաման Պեկինում կարճատև զրույց են ունեցել


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում, 11-ը նոյեմբերի, 2014թ․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում, 11-ը նոյեմբերի, 2014թ․

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պեկինում կարճատև զրույց են ունեցել։

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բեռնադեթ Միհանի փոխանցմամբ՝ օրվա ընթացքում Օբաման երեք անգամ հնարավորություն է ունեցել կարճ հանդիպումներ ունենալ Պուտինի հետ ու խոսել Իրանի, Սիրիայի և Ուկրաինայի խնդիրների շուրջ։

Միհանի խոսքով՝ նախագահների հանդիպումների ընդհանուր տևողությունը կազմել է 15-20 րոպե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG