Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը այցելել է շփման գիծ


Աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքական բանակի կազմում գործող Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Զեքաի Աքսաքալլըն:

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հավելելով, որ թուրքական բանակի գեներալը այցելել է նաև շփման գծում տեղակալված ադրբեջանական ստորաբաժանումներ` ծանոթանալով դրանց մարտուկանության մակարդակին:

Գեներալ Աքսաքալլըն նաև զորավարժարան է այցելել և ծանոթացել ադրբեջանցի տանկիստների և դիպուկահարների գործողություններին: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG