Մատչելիության հղումներ

logo-print

Թողարկվել է «Փինք Ֆլոյդ» խմբի՝ վերջին քսան տարիների առաջին ձայնասկավառակը


«Փինք Ֆլոյդ» ռոք խումբ, արխիվ

«Փինք Ֆլոյդ» ռոք խումբ, արխիվ

Թողարկվել է բրիտանական հայտնի «Փինք Ֆլոյդ» ռոք խմբի The Endless River կոչվող սկավառակը, որն այսօր վաղ առավոտից արդեն վաճառքում է։

«Սա վերջին քսան տարիների ընթացքում խմբի թողարկած առաջին ու հավանաբար համատեղ աշխատանքի վերջին սկավառակն է», - ասել է կիթառահար Դեյվիդ Գիլմորը՝ հավելելով, որ հենց այս ալբոմն էլ, հավանաբար, կդառնա խմբի համատեղ աշխատանքի լիրիկական վերջակետը։

«Ցավալի է, բայց սա վերջն է », - BBC 6-ի հետ զրույցում ասել է Գիլմորը՝ չբացառելով, որ իր հետագա անհատական կարիերայում օգտագործի ստեղնաշարահար Ռիչարդ Ռայթի հետ կատարած որոշ ձայնագրություններ։

Սկավառակի հեղինակներն ու կատարողները կիթառահար Դևիդ Գիլմորն ու թմբկահար Նիկ Մեյսոնն են։ Նրանք ընդգծել են, որ նոր սկավառակը նվիրված է ստեղնաշարահար Ռիչարդ Ռայթի հիշատակին. վերջինս մահացել է 2008 թվականին։

Նոր ալբոմում տեղ են գտել դեռևս 1993 թվականին "The Division Bell" սկավառակի համար ձայնագրված ստեղծագործությունները, որոնք սական ինչ-ինչ պատճառներով սկավառակում այն ժամանակ տեղ չեն գտել։

«Ալբոմը շատ զգացմունքային է և շատ դեպքերում բերում է հիշողություններ։ Սա վերջին հնարավորությունն է լսելու Ռայթին», - ասել է Գիլմորը։

Ալբոմի ստեղծման աշխատանքները տևել են երկու տարի։ Հեղինակների խոսքով ալբոմը նման չէ արդեն թողարկված աշխառանքներին և այն լսելու համար տրամադրություն է հարկավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG