Մատչելիության հղումներ

Կանադայում բացվում է Մարդու իրավունքների հասկացության 60-ամյակին նվիրված թանգարան:

Երկրի Արևմուտքում՝ Վինիպեգում, բացվող թանգարանը հազվագյուտ հավաքածու ունի՝ ցեղասպանություններ վերապրածների, գաղթականների, փախստականների, իրավապաշտպանների վկայություններ, պատմություններ, տեսանյութեր, լուսանկարներ:

Նման թանգարան ստեղծելու գաղափարը կենդանության ժամանակ առաջ է քաշել մեդիա մագնատ Իզզի Ասփերը, ով հիմնադրել է ժամանակին աշխարհի խոշորագույն մեդիա ընկերություններից մեկը՝ CanWest Global Communications Corp-ը: Ասփեը մահացել է, բայց նրա ծրագիրը կյանքի է կոչվում:

«Մենք ցուցանմուշների թանգարան չենք, մեր հիմնական նպատակը պատմություններ պատմելն է: Շատ պատմություններ կան, որ մենք կարող ենք պատմել», - «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ ասել է թանգարանի մամուլի խոսնակ Մորին Ֆիթզը:

Նա նշել է, որ մարդու իրավունքներին նվիրված շատ թանգարաններ կան, որոնք կենտրոնանում են որոշակի իրադարձություններ հիշատակելու վրա, իսկ իրենց ուշադրության կենտրոնում մարդու իրավունքները բարձրաձայնելն է՝ օգտագործելով պաշտպանների, զոհերի խոսքերը:

Թանգարանը կառուցվել է Վինիպեգի կենտրոնում, խորհրդանշական խաչմերուկում՝ Աշխատանքի իրավունքի, ընտրական իրավունքի, ազգային փոքրամասնությունների իրավունքի և Կանադայի բնիկ ժողովուրդների իրավունքի խաչմերուկում:

Շենքի ճարտարապետը ամերիկացի Անտուան Ֆրիդոկն է: 312 միլիոն ամերիկյան դոլարով կառուցված շենքը համարվում է ճարտարապետական լուծումների առումով Կանադայի պատմության մեջ ամենահետաքրքիր ստեղծագործություններից մեկը: Ապակուց և շինարարական ամուր կոնստրուկցիաներից կառուցված շենքը խորհրդանշում է լույսի ճառագումը մթության միջից:

Թանգարանի 23 հարկանի պտուտակաձև ճանապարհով քայլող այցելուներին ներկայացվում են ինտերակտիվ տեսանյութեր, լուսանկարներ, Կանադայի ու համաշխարհային պատմության «սև և պայծառ փուլերի» մասին տեքստեր:

Թանգարանում 181 բանավոր վկայություններ կան: Էկրանները ցուցադրում են հրեաների Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը և Կանադայի կողմից ճանաչված համամարդկային այլ ողբերգությունների պատկերները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG