Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և ԵՄ-ն զգուշացնում են Ռուսաստանին


Ուկրաինա – Առանց պետհամարանիշների բեռնատարները քարշակներով հրանոթներ են տեղափոխում Մակիևկայում, 9-ը նոյեմբերի, 2014թ․

Ուկրաինա – Առանց պետհամարանիշների բեռնատարները քարշակներով հրանոթներ են տեղափոխում Մակիևկայում, 9-ը նոյեմբերի, 2014թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը անհանգստություն են հայտնել Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ԵԱՀԿ դիտորդների կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժեր արձանագրելու առնչությամբ։

Սպիտակ տունը հայտարարել է, որ նոր տարածքներ գրավելու՝ անջատականների յուրաքանչյուր փորձ կդիտվի որպես սեպտեմբերի 5-ին հաստատված հրադադարի համաձայնագրի խախտում։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բերնադետ Մեհանը հորդորել է Ռուսաստանին՝ դադարեցնել անջատականների զինումը և հետ կանչել զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայից։

Նմանօրինակ զգուշացում արել է նաև Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Ֆեդերիկո Մոգերինին։

Մոսկվան հերքում է հակամարտության մեջ իր ներգրավվածության մասին մեղադրանքները:

Ապրիլ ամսից Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող մարտերի հետևանքով զոհվել է մոտ 4000 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG