Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդները զինտեխնիկայի և տանկերի շարասյուն են տեսել Ուկրաինայի արևելքում


Ուկրաինա -- Տանկ Դոնեցկում, (արտապատկերում YouTube կայքից), 8-ը նոյեմբերի, 2014թ․
Ուկրաինա -- Տանկ Դոնեցկում, (արտապատկերում YouTube կայքից), 8-ը նոյեմբերի, 2014թ․

ԵԱՀԿ-ն «խորը մտահոգություն» է հայտնել Ուկրաինայի՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում իր դիտորդների կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժեր արձանագրելու առնչությամբ:

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը նոյեմբերի 8-ին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ դիտորդները ականատես են եղել «ծանր զինտեխնիկայի և տանկերի շարասյուների տեղաշարժերի» ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկում և մոտակայքում գտնվող Մակեևկայում:

Երեկ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ Ռուսաստանը 32 տանկերից ու բեռնատարերից կազմված շարասյուն է ուղարկել՝ աջակցելու Ուկրաինայի անջատականներին: Ռուսաստանը հերքում է անջատականներին աջակցելու մասին մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG