Մատչելիության հղումներ

Արոնյանը գրանցեց հերթական ոչ-ոքին Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում


Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի չորրորդ տուրը ևս, ինչպես և նախորդ երեքը, Լևոն Արոնյանն ավարտեց ոչ-ոքիով: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերը սև խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Լեկոյի հետ։ Խաղի ելքը որոշվեց 42-րդ քայլում։

Չորրորդ տուրի մյուս զույգերը ևս կիսեցին միավորները: Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ մրցաշարի առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է՝ 3.5 միավորով: Հայ գրոսմայստերը դեռևս պահպանում է մրցաշարում հաղթելու հնարավորությունը:

Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը՝ 2.5 միավորով, ում Արոնյանը կհանդիպի վաղը հինգերորդ տուրում:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG